Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․

Sat, 09 May 2026 13:45:21 +0400


Հաղթանակի օրը Փաշինյանը թռել է Սյունիք ու այնտեղից Սամվել Կարապետյանին մայրենի լեզվի դասեր է տալիս, թե ինչպես արտասանել «հաղթարշավ» բառը։
Մարդ, որ հայ ժողովրդի բոլոր հաղթանակներն ու հաղթարշավները դուրումով նվիրել է թշնամուն, հիմա բառի՛ց է կպել, շեշտադրությո՛ւնից, վանկերի՛ց։
Թե բա՝ «Մայրենի լեզու․ առաջին դաս»։
Ու էս ասում է մարդը, որը 8 տարի ժողովրդին կերակրել է «հաղթելու ենք», «հաղթանակ», «նոր դարաշրջան» բառերով։ Վերջում պարզվեց՝ հաղթանակից մնացել է միայն «հաղ» վանկը, մնացածը Կապանի ոլորաններում կորել է։
Հիմա էլ լեզվաբանի կերպարով է հանդես գալիս։
Պարտությունները մեր ուսերին է բարձել, բայց եկել է բացատրում՝ «հաղթարշավը» ոնց արտասանել։
Այսինքն՝ հաղթանակ չկա, բայց արտասանությունը՝ անթերի։ Բռավո։
Իրական հաղթարշավները մեզնից խլել եք, հիմա բառերով ես իմիտացիա անում։
Ժողովուրդն էլ որոշել է հետ չմնալ ու քեզ հետ մայրենի լեզվի դաս անցկացնել։
Էջումդ արդեն մարդիկ կամավորագրվում են պարապելու․
-Նիկոլ, ասա՝ «Ար-ցա՜խ»…
Չէ, չէ, լեզուն կուլ մի տուր, մի ձևափոխիր․․․
-Ասա՝ Շու՜ շի։ Շուշա չէ, Շու՜շի
Հիմա միասին՝ «Ա-րա՜-րատ»…
Լավ, էս մեկը դժվար էր, հաջորդ դասին կանցնենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բուդապեշտում 2014-ից ի վեր առաջին անգամ բարձրացվել է ԵՄ դրոշը

Բուդապեշտում 2014-ից ի վեր առաջին անգամ բարձրացվել է ԵՄ դրոշը Mon, 11 May 2026 10:00:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով