Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Հորմուզի նեղուցի արգելափակումը դատարկում է նավթապահեստներն ամբողջ աշխարհում

Հորմուզի նեղուցի արգելափակումը դատարկում է նավթապահեստներն ամբողջ աշխարհում

Sun, 10 May 2026 23:00:03 +0400


Նավթի պահեստավորված պաշարները արագորեն «հալչում» են՝ Մերձավոր Արեւելյան ներկայիս հակամարտության եւ Հորմուզի նեղուցի արգելափակված լինելու պատճառով։

Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն Morgan Stanley ներդրումային բանկի տվյալների, մարտի 1-ապրիլի 25 ժամանակահատվածի ընթացքում նավթի համաշխարհային պահեստավորված պաշարները նվազում են օրական 4,8 միլիոն բարելով։

Goldman Sachs-ն էլ նշում է, որ նավապահեստներում պաշարների քանակը մոտենում է 2018 թվականի նվազագույն քանակական ցուցանիշին։

Սա, ըստ վերլուծաբանների, կարող է բերել նավթի հետագա թանկացման եւ կառավարությունները ըստ ամենայնի չեն կարողանա այս տենդենցի դեմն առնել։ Նույնիսկ հակամարտության ավարտից հետո, նավթային գլոբալ շուկայում անկայունությունը բավականին երկար ժամանակ դեռ կարող է պահպանվել, ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով

Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով Sun, 17 May 2026 12:30:12 +0400 Եվրոպական երկրների ներկայացուցիչները …