Իմ ժողովրդով հպարտանում եմ
Wed, 13 May 2026 13:54:14 +0400

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարություններով՝ ընդգծելով իր կապերն ու ազդեցությունը տարբեր երկրներում։
Նա նշել է, որ ունի լայն կապեր և ծանոթություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ընդգծելով, որ հպարտանում է իր ժողովրդով։ Ծառուկյանի խոսքով՝ վերջին շրջանում, սակայն, նախկին հաղթանակների ու հպարտության զգացումը նվազել է, և հասարակությունը գտնվում է ավելի դժվար ու ծանր վիճակում։
Նա դիմելով քաղաքացիներին՝ կոչ է արել չտրվել միայն խոսքերին, այլ ուշադրություն դարձնել իրական իրավիճակին՝ ընդգծելով, որ որոշումները և երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում են։ Նրա խոսքով՝ իր կողմից արված հայտարարությունների և հանձնառությունների վրա կասկածելն անտեղի է, և եթե հնարավորություն ունենա, պատրաստ է էլ ավելի արդյունավետ գործել։
Ծառուկյանը նաև հավելել է, որ իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է աջակցել ժողովրդին և նպաստել իրավիճակի բարելավմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր