Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Անհամաչափ պայքար

Անհամաչափ պայքար

Thu, 14 May 2026 09:00:51 +0400


Ինչի՞ համար է նախընտրական քարոզարշավը, ի՞նչ է մտածել մարդկությունը` ընտրություններից առաջ քարոզարշավ անելու գաղափարը ներդնելիս: Իմաստն այն է, որ թեկնածուներն ընտրողների հետ առավել ինտենսիվ շփվելու հնարավորություն ունենան, եւ այդ շփումները որոշակիորեն կանոնակարգված լինեն` բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելով:

Որպեսզի թեկնածուն կարողանա ներկայացնել իր ծրագիրն ու անձը, նկարագրի, թե ընտրվելուց հետո ինքն ինչ է պատրաստվում անել, եւ համոզի ընտրողին` իրեն ձայն տալ: Քարոզարշավի գաղափարը մեզանում հիմնովին վարկաբեկվել ու աղավաղվել է, եւ որոշ քաղաքական ուժեր կարծում են, թե այս մեկ ամիսը պետք է ծախսեն ոչ թե իրենց արժանիքները, այլ մրցակիցների թերությունները ներկայացնելու համար: Որ ոչ թե իրենց ծրագրերի ու անելիքների մասին պետք է խոսեն, այլ վիրավորեն ու վարկաբեկեն մյուսներին, որ նրանց իջած ռեյտինգի հաշվին իրենց ռեյտինգը բարձրանա:

Այս հնարքից հատկապես օգտվում է Նիկոլ Փաշինյանը, որն այս 8 տարում խոսելու, քարոզչություն անելու, իր արժանիքներն ու անձը հանրությանը ներկայացնելու ոչ մի արգելք չի ունեցել, բայց հատկապես օգտվել է մրցակիցների վրա ցեխ շպրտելու հնարավորությունից: Իր լսարանն օգտագործել է բոլորին մեղադրելու ու վարկաբեկելու համար` հույս ունենալով, որ այդ ֆոնին ինքն ավելի լավը կերեւա: Նրա բոլոր գրառումներն ու ելույթները հազարավոր էջերում տարածվել են: Նա անարգել ատելության խոսք ու թշնամանք է տարածել իր էջով ու բարձր ամբիոններից:

Ամենաանհեթեթ ու անթույլատրելի հայտարարություններն է արել, վիրավորել, հայհոյել տարբեր անձանց ու ինստիտուտներ: Պառակտել հանրությանը, նսեմացրել հայի արժեքներն ու անցած ուղին: Հիմա նույնպես դա է անում` արդեն քարոզարշավի շրջանակներում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԴԿ-ն և «Միասին»-ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝  պայքարելու ընդդեմ  ընտրակեղծիքների

ՀԴԿ-ն և «Միասին»-ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝  պայքարելու ընդդեմ  ընտրակեղծիքների Thu, 04 Jun 2026 14:57:27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով