Դադարեցրել են Լեհաստան զորք ուղարկելը

Դադարեցրել են Լեհաստան զորք ուղարկելը

Fri, 15 May 2026 21:30:50 +0400


ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը միանձնյա որոշմամբ դադարեցրել է Լեհաստան՝ ամերիկյան հավելյալ զորքերի ուղարկման գործընթացը։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Հեգսեթի այս քայլը շոկ է առաջացրել Պենտագոնում՝ իր ենթակաների շրջանակում։ «Մենք գաղափար անգամ չենք ունեցել, որ դա տեղի կունենա»,- պարբերականի հետ զրույցում ասել է Պենտագոնի մի բարձրաստիճան ներկայացուցիչ

։ Հայտնի է, որ Բրյուսելից Վաշինգտոն հեռախոսային զանգեր են եղել, հասկանալու համար, թե ինչի պատճառով է նման որոշում կայացվել եւ արդյոք ուրիշ անակնկալներ սպասվում են։ Վաշինգտոնից միայն ասել են, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Եվրոպայում ամերիկյան ուժերի տեղաբաշխվածությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով