Ուկրաինայում պատրաստվում են ձերբակալել Զելենսկու կնոջը
Sun, 17 May 2026 22:45:26 +0400

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) պատրաստվում են ձերբակալել նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Օլենային։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի իրավապահ մարմինների աղբյուրին։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները բավարար հիմքեր ունեն Զելենսկու կնոջը ձերբակալելու համար։ Առաջին քրեական գործը հարուցելու որոշումը ներկայումս կայացվում է», – գործակալությանը հայտնել են։ Աղբյուրի խոսքով՝ սա գաղտնիք չէ Ուկրաինայի առաջնորդի համար։ Ասում են, որ նա ուժեղացրել է իր ընտանիքի անվտանգությունը և սկսել է «սակարկել» արևմտյան գործընկերների հետ, նշվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես լրագրողներին հայտնել են, ուկրաինացի քաղաքական ռազմավարագետները խորհուրդ են տալիս նախագահին պաշտոնապես և հրապարակայնորեն ամուսնալուծվել նրանից և լրատվամիջոցներում տարածել այն միտքը, իբրև թե Օլենան վերջին յոթ տարիների ընթացքում առանձին է ապրում ամուսնուց։ Ինքը՝ Զելենսկին, իբր, այս իրավիճակը դիտարկում է բացառապես իմիջի վնասման տեսանկյունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր