Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Համաներու՞մ կլինի

Համաներու՞մ կլինի

Thu, 21 May 2026 12:34:10 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածո Արամ Վարդևանյանը ընտրողներին կոչ է արել հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին և գնալ իրենց ընտրատեղամաս՝ արտահայտելու սեփական դիրքորոշումը։

Նա նշել է, որ քաղաքացիների մասնակցությամբ հնարավոր է վերականգնել ներքին համերաշխությունը և վերջ տալ հասարակության մեջ առկա լարվածությանը։ Վարդևանյանի խոսքով՝ անհրաժեշտ է փակել քաղաքական հետապնդումների էջը և անցնել ավելի մարդասիրական մոտեցումների։

Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժի տեսլականում նախատեսվում են փոփոխություններ, այդ թվում՝ համաներման գաղափարի առաջքաշում՝ որպես հասարակական համերաշխությունը վերականգնելու քայլերից մեկը։

«Այո,քաղաքական հետապնդումների էջը պիտի թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն, այդ թվում հայտարարելով համաներում»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աղվեսի գունազարդ պոչը պետք է կտրել

Աղվեսի գունազարդ պոչը պետք է կտրել Tue, 09 Jun 2026 18:45:11 +0400 Լրատվամիջոցներից մեկում ահազանգ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով