Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Քո տարիքին եմ եղել, հետո նոր` էս, ինձ բան մի սովորացրու. Գյումրեցի պապիկը` Փաշինյանին

Քո տարիքին եմ եղել, հետո նոր` էս, ինձ բան մի սովորացրու. Գյումրեցի պապիկը` Փաշինյանին

Mon, 25 May 2026 19:17:55 +0400


Այսօր Գյումրիիում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում, երբ քաղաքացիները մոտենում էին նրան՝ բարձրաձայնելով իրենց սոցիալական խնդիրները, Փաշինյանին մոտեցավ մի տարեց պապիկ, որը դժգոհեց իր ստացած թոշակից։ Նրա խոսքով՝ թոշակի փոքր բարձրացումը չի փոխհատուցում վերջին շրջանի գնաճը։

«10 հազար ավելացրիր, 20 հազար թանկացրիր»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայիս պայմաններում իր եկամուտը չի բավարարում առօրյա կարիքները հոգալու համար։ Պապիկի խոսքով՝ ինքը նախկինում ստանում էր շուրջ 46 հազար դրամ, որը այժմ դարձել է մոտ 56 հազար դրամ, սակայն դրանով չի լուծվում իր խնդիրները։

Փաշինյանը փորձեց բացատրել, որ պետական քաղաքականության շրջանակում հնարավոր են լրացուցիչ սոցիալական ծրագրեր և եկամուտների աճ, այդ թվում՝ նաև քարտային վճարումների ու անկանխիկ համակարգի կիրառման միջոցով։Պապիկին առաջարկեց առևտուր անել` քարտը չտցնելով ։

Սակայն թոշակառուն կտրուկ արձագանքեց` նշելով, որ չի ցանկանում «սովորել» և իր կյանքը երկար տարիներ ապրել է ավանդական ձևով՝ առանց նման համակարգերի պարտադրման։

«Ես ողջ կյանքս նաղդով եմ ապրել, ես դրա հավեսը չունեմ, ինձ բան մի սովորացրու, ես էդ դերասանությունների հավեսը չունեմ, ես նախ քո տարիքին եմ եղել, հետո` էսքան»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն իր փորձով գիտի, թե ինչպես է կազմակերպում իր առօրյան։

Փաշինյանի պնդումներին էլ, թե միևնույն է թոշակն անկանխիկ է ստանում, հակադարձեց` ասելով, որ մտնում է բանկ, անձնագիրը տալիս է, գումարը ստանում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահա այն դեպքը, երբ «Նիկոլը ճիշտ» է

Ահա այն դեպքը, երբ «Նիկոլը ճիշտ» է Sun, 24 May 2026 11:45:47 +0400 «Որ պահին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով