Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մերժել են

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մերժել են

Mon, 25 May 2026 19:30:49 +0400


Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան եւ Ֆրանսիան մերժել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղցար Մարկ Ռյուտեի առաջարկը, ըստ որի, դաշինքի անդամները իրենց ՀՆԱ 0,25 տկոսը պետք հատկացնեն Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն։ Համաձայն The Sunday Telegraph թերթի հրապարակման, Ռյուտեն հույս ուներ, որ այդ առաջարկը կընդունվի առաջիկա հուլիսի 7-8-ին՝ Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։

Աջակցել են այս գաղափարին՝ Նիդերլանդները, Լեհաստանը, Սկանդինավյան երկրներն ու Բալթյան եռյակը։ Լոնդոնն իր հերթին հայտարարել է, որ կկարողանա տեսանելի ապագայում Կիեւին հատկացնել 4 միլիարդ դոլար տարեկան, որը սակայն Միացյալ Թագավորության ՀՆԱ 0,1 տոկոսն է կազմում միայն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայցը մերժե՞լ են

Հայցը մերժե՞լ են Mon, 24 Aug 2026 11:29:21 +0400 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության …