Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից

Արցախի բարձրաստիճան այն զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում ՀՀ ՊՆ-ից անհատույց բնակարաններ են ստացել, բնակարաններն ազատելու վերաբերյալ ծանուցումներ են ստանում։ Այս մասին օրեր առաջ հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։

ArmLur.am-ին այս պահին հայտնի է դարձել, որ ծանուցումները չեն ուղարկվում բոլոր սպաներին, այլ՝ ընտրովի կերպով։ Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկում Արցախի ՊՆ այն սպաներին, որոնք այս կամ այն ձևով քննադատել կամ ընդդիմադիր դիրքորոշում են հայտնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Մեր տեղեկություններով՝ այս պահին ծանուցումներ են ստացել ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը, ԱՀ բնապահպանության նախկին նախարար, ԱՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Գաբրիելյանը և Մարտակերտի ՊՇ հրետանու պետ Վլադիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Միքայել Արզումանյանին բնակարանը ազատելու ծանուցագիր էր ուղարկվել դեռ ամիսներ առաջ, սակայն նրա ընտանիքը դատական հայց է ներկայացրել։
Ֆելիքս Գաբրիելյանը ծանուցումը ստացել է վերջերս։ Նա նաև Միքայել Արզումանյանի քրոջ ամուսինն է։
Մարտակերտի ՊՇ հրետանու պետ Վլադիկ Խաչատրյանը, ըստ տեղեկությունների, այն արցախցի Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է, որը ամիսներ առաջ միջադեպ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նշենք նաև այն, որ Վլադիկ Խաչատրյանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորվել է՝ ձեռքբերելով երկրորդ կարգի հաշմանդամություն։
ArmLur.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է նաև ԱՀ ՊՆ գնդապետ Կարեն Շաքարյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք նա ևս ստացել է բնակարանն ազատելու վերաբերյալ ծանուցագիր։ Շաքարյանը հայտնել է, որ ինքը որևէ ծանուցում չի ստացել, քանի որ ՀՀ ՊՆ-ից բնակարան երբևէ չի ստացել։
Հիշեցնենք, որ Կարեն Շաքարյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցում էր Վեհափառ Հայրապետի դեմ տարվող պայքարին։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով

Ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով Thu, 28 May 2026 13:15:17 +0400 Ապարանում լրագրողների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով