Թրամփի «մարդաորսը» շարունակվում է․ հիմա էլ՝ 94-ամյա Կաստրոն

Թրամփի «մարդաորսը» շարունակվում է․ հիմա էլ՝ 94-ամյա Կաստրոն

Fri, 29 May 2026 13:30:36 +0400


Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առևանգելուց և դատելուց հետո, Թրամփի վարչակազմը հիմա էլ համաշխարհային այլ գործչի վրա է սևեռվել։

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ, որպեսզի Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկը՝ բանակի գեներալ Ռաուլ Կաստրոն, դատվի ԱՄՆ-ում։ Այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մեզ պետք է, որ Կաստրոն այստեղ՝ ԱՄՆ-ում լինի և կանգնի դատարանի առջև։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրան այստեղ բերենք», – ասել է նա։

Բլանշը հիշել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը ԱՄՆ ուժերի կողմից՝ այն անվանելով «ծայրահեղ օրինակ»։ «Մենք սովորաբար դա անում ենք արտահանձնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով», – ասել է պաշտոնյան։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նախկինում Կաստրոյին մեղադրել է չորս մարդու սպանության, երկու ինքնաթիռի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության հետ կապված դավադրության մեջ։ Մեղադրանքները բխում են 1996 թվականի միջադեպից, որի ժամանակ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցեցին Մայամիում գործող «Փրկության եղբայրներ» աքսորյալ կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ: Այս գործում մեղադրյալներ են նաև հինգ այլ անձինք:

Բլանշի խոսքով՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ակնկալում է, որ 94-ամյա Կաստրոն դատարան կներկայանա «կամավոր կամ այլ» սկզբունքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ

«Հրապարակ». Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ Fri, 17 Jul …