Պաշտոնապես հայտնի է՝ կլինի նա Մունդիալում, թե ոչ

Պաշտոնապես հայտնի է՝ կլինի նա Մունդիալում, թե ոչ

Fri, 29 May 2026 18:45:08 +0400


Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը՝ նախապատրաստվելով 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

26 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակում ընդգրկվել է նաև Լիոնել Մեսսին, որը ներկայում հանդես է գալիս Ինտեր Մայամիում։ Նրա համար այս մրցաշարը կարող է դառնալ կարիերայի վեցերորդ աշխարհի առաջնությունը, ինչը բացառիկ ցուցանիշ է ֆուտբոլի պատմության մեջ։

Կազմում ներառված են դարպասապահներ Էմիլիանո Մարտինեսը, Խերոնիմո Ռուլին և Խուան Մուսոն։ Պաշտպանության գծում տեղ են գտել Նաուել Մոլինան, Նիկոլաս Օտամենդին, Կրիստիան Ռոմերոն, Նիկոլաս Տալյաֆիկոն, Լիսանդրո Մարտինեսը, Գոնսալո Մոնտիելը, Ֆակունդո Մեդինան և Լեոնարդո Բալերդին։

Կիսապաշտպանների թվում են Վալենտին Բարկոն, Ջովանի Լո Չելսոն, Լեանդրո Պարեդեսը, Ռոդրիգո Դե Պաուլը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մակ Ալիստերը և Էքսեկիել Պալասիոսը։

Հարձակման գծում ընդգրկված են Նիկո Պասը, Խոսե Մանուել Լոպեսը, Լաուտարո Մարտինեսը, Ջուլիանո Սիմեոնեն, Նիկոլաս Գոնսալեսը, Տիագո Ալմադան և Խուլիան Ալվարեսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով