Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Պուտինն ասել է, թե որ դեպքում կդադարեցվեն Հայաստանի հետ տնտեսական աշխատանքները

Պուտինն ասել է, թե որ դեպքում կդադարեցվեն Հայաստանի հետ տնտեսական աշխատանքները

Fri, 29 May 2026 20:37:40 +0400


Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել տնտեսության մեջ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված ամբողջ աշխատանքը, եթե Երևանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Աստանայում կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերը մեջբերում են ռուսաական ԶԼՄ-ները։

«Մենք ստիպված կլինենք, ինչ-որ տեղ, ոչ միայն ինչ-որ տեղ, այլև մեծ հաշվով, գործնականում դադարեցնել մեր բոլոր աշխատանքները, այս դեպքում՝ Հայաստանի հետ, տնտեսական ոլորտում, որոնք կապված են ինտեգրացիոն գործընթացների հետ (եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից՝ խմբ.)», – ասել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը ներկայիս էներգակիրների գները և եվրոպական գները անհամեմատելի է անվանել Հայաստանի համար։ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նաև թվարկել է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից Երևանի օգուտները, այդ թվում՝ էներգակիրների գները։

«Էներգակիրների ցածր գներ։ Եվրոպայում 600 եվրո և մի փոքր ավելի քան 150՝ չեմ հիշում որքան, բայց անհամեմատելի մատչելի գին է Հայաստանի համար», – ասել է Պուտինը մամուլի ասուլիսում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը, …