Երեքշաբթի , 2 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանը անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել

«Հրապարակ»․ Փաշինյանը անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել

Tue, 02 Jun 2026 08:05:28 +0400


Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի:

Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:

Հայտնի հրապարակը կոչվում է երգող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի` շատրվաններով հիանում, քայլում Աղստեւ գետի ափին եւ այլն: Այնտեղ են նաեւ տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները:

Սակայն կիրակի օրը Փաշինյանի նախընտրական հավաքը տեղի է ունեցել ոչ թե Իջեւանի հրապարակում, այլ նախկին զինկոմիսարիատի հարեւանությամբ` բնակելի շենքերի արանքում: Իջեւանցիներն այդ տարածքը վերջին տարիներին անվանում են Կասկադ: Դա բավականին փոքր տարածք է, որը լցնելը բարդ չէ, դրա համար էլ այդ տեղանքն է ընտրվել, ոչ թե Իջեւանի գլխավոր հրապարակը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեկ խնդիր կա` պետք է ընտրողների թիվը 2021-ի համեմատ մեծ լինի 80-100 հազարով

«Հրապարակ». Մեկ խնդիր կա` պետք է ընտրողների թիվը 2021-ի համեմատ մեծ լինի 80-100 հազարով Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով