«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ

«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ

Fri, 05 Jun 2026 08:25:35 +0400


Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ընթացքը, որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետարանը տարբեր չաթեր ունի, մեկում ՔՊ-ական համայնքապետերն են, մյուսում՝ մարզպետարանի վստահելի աշխատակիցները։ Բացի դրանից, մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզի դպրոցների հետ էլ են ակտիվորեն «աշխատում»` պարտադրում քվեարկել ՔՊ-ի օգտին։

Կապվեցինք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, որը, բնականաբար, հերքեց տեղեկությունը` նշելով, որ իրենք չաթեր չունեն, իրենց աշխատակիցներին ընտրությունների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ «Ես վստահ գիտեմ, թե մարզպետարանում ով է մեզ ընտրելու, իսկ ով՝ ոչ։ 2-3 աշխատակից ունենք, որ վստահ եմ՝ չեն ընտրելու, իրենց հայացքներն էդպիսին են, ու 5 տարի է՝ էդ մարդկանց հետ աշխատում եմ, որովհետեւ պրոֆեսիոնալ են։ Եթե կա նման չաթ, ուղարկեք ինձ, եթե ես եմ բացել, ես հրաժարական կտամ իմ պաշտոնից, եթե ուրիշն է բացել, կհեռացնեմ աշխատանքից, տղամարդավարի ասում եմ»։

Բացառո՞ւմ եք, որ դպրոցների նկատմամբ եւս պարտադրանք կա, մարզպետը պատասխանեց․ «Չեք պատկերացնում, թե ինչքան ստիպելու կարիք չկա, էդ մարդիկ հոժարակամ ընտրելու են, կողմնորոշված են, ի՞նչ ստիպես, ո՞ւմ ստիպես։ Եթե ստիպելու դեպք արձանագրեք, ինձ տեղյակ պահեք` պատժեմ ստիպողին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել

Վաղարշակ Հարությունյանը որոշել է չմասնակցել Thu, 04 Jun 2026 17:09:20 +0400 Վաղարշակ Հարությունյանը որոշել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով