Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Ինչով է ելակն օգտակար մարդու սիրտ-անոթային համակարգին

Ինչով է ելակն օգտակար մարդու սիրտ-անոթային համակարգին

Thu, 16 Jul 2026 23:00:53 +0400


Գիտնականները պարզել են, որ ելակը օգտակար է մարդու սիրտ-անոթային համակարգի համար։ Այն պարունակում է նյութեր, որոնք օգնում են նվազեցնել սրտի տագնապի հավանականությունը։ Այս մասին հայտնում է Health պարբերականը։ Մասնագետները նշում են, որ սրտի առողջության համար հատկապես կարեւոր են անտիօքսիդանտները, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են ելակում։ Մասնավորապես՝ անտոցիանները նվազեցնում են սրտի տագնապի հավանականությունը։ Նաեւ՝ նվազեցնում են քաղցկեղային բջիջների ի հայտ գալու հավանականությունը, խոչընդոտում են օնկոլոգիական հիվանդություն ունեցողների մոտ քաղցկեղի տարածմանը։ Ելակն օգտակար է նաեւ իմունիտետի համար։

Մեկ բաժակ ելակում պարունակվում է մարդու համար անհրաժեշտ C վիտամինի օրական քանակը, որը նպաստում է լեյտոցիտների աճին։ Լեյկոցիտները, հիշեցնենք, որ պայքարում են վիրուսների, բակտերիաների եւ նույնիսկ՝ քաղցկեղային բջիջների դեմ։ Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ելակը պահել հերմետիկ տարաներում, լվանալ միայն օգտագործելուց առաջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի թեքահարթակը՝ որպես քաղաքացու հանդեպ վերաբերմունքի չափանիշ

Մի թեքահարթակը՝ որպես քաղաքացու հանդեպ վերաբերմունքի չափանիշ Thu, 20 Aug 2026 13:15:15 +0400 Պետության, համայնքի …