Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ․ վիրավորներ ևս կան

Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ․ վիրավորներ ևս կան

Wed, 05 Aug 2026 21:00:28 +0400


Թաիլանդցի ֆուտբոլիստ Սոֆվան Ավեն մահացել է կայծակի հարվածից երկրի հարավում կայացած խաղի ժամանակ։ Ըստ «Բանգկոկ Փոստ»-ի՝ ևս ինը խաղացող վիրավորվել է։

Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Նարաթիվատ նահանգում՝ Golok FA Cup 2026 տարածաշրջանային մրցաշարի ժամանակ։ Այդ ժամանակ մրցում էին Թաիլանդի և Մալայզիայի թիմերը։

Սոցիալական ցանցերում տարածվել է կայծակի հարվածի տեսանյութ. պայծառ լույսը մի քանի խաղացողների ստիպել է դաշտ ընկնել։

Խաղը խաղացվել է վատթարացող եղանակի և ուժեղ անձրևի պայմաններում։ Կայծակը հարվածել է դաշտի կենտրոնական մասին, որտեղ շատ խաղացողներ էին։

Մահացած խաղացողը 24 տարեկան էր։ Սոֆվան Ավեի թիմակիցները փորձել են օգնություն ցուցաբերել նրան դաշտում, բայց չեն կարողացել փրկել նրան։

Դեպքից հետո հիվանդանոց են տեղափոխվել ևս ութ թաիլանդցի քաղաքացիներ։ Մալայզիացի մեկ ֆուտբոլիստ նույնպես վիրավորվել է և տուն է ուղարկվել հետագա բուժման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին դեմ է ընտրություններին

Զելենսկին դեմ է ընտրություններին Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400 Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով