Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2026

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում

Mon, 10 Aug 2026 11:25:23 +0400


ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը քննադատել է Հայաստանի ներքաղաքական օրակարգում ձևավորված հանրաքվեների շուրջ քննարկումները՝ դրանք ներկայացնելով որպես արտաքին ազդեցության հետևանք։

Գրիգորյանի գնահատմամբ՝ հայ հասարակությունը կանգնած է երկու հանրաքվեների միջև, որոնցից մեկը, նրա բնորոշմամբ, կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջադրվող Սահմանադրության փոփոխության պահանջի, իսկ մյուսը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրվող ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցի հետ։

Պատգամավորը ստեղծված իրավիճակը որակել է անընդունելի՝ հայտարարելով, որ Հայաստանի քաղաքական օրակարգում նման գործընթացների առկայությունը խայտառակ իրավիճակ է։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության գործընթացին՝ Գրիգորյանը նշել է, որ առաջարկվող նոր Սահմանադրությունը, իր գնահատմամբ, կարելի է անվանել «ալիևյան Սահմանադրություն»։

Նա նաև հիշեցրել է, որ նոր Սահմանադրության նախագիծը դեռևս մարտին հրապարակելու մասին խոսակցություններ կային, սակայն մինչ այժմ այն հանրությանը չի ներկայացվել։

Ընդդիմադիր պատգամավորը պնդել է, որ Հայաստանի քաղաքացիները արդեն իսկ իրենց հավաքական դիրքորոշմամբ մերժել են գործող իշխանության կողմից Սահմանադրության փոփոխության քաղաքական օրակարգը՝ խորհրդարանում չապահովելով անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը։

Գրիգորյանի խոսքով՝ առանց Ազգային ժողովում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի հավանության որևէ Սահմանադրության նախագիծ չի կարող դրվել հանրաքվեի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ասֆալտեցին, որ փոսերը չքերծեն Հայաստանի ծնկները

Ասֆալտեցին, որ փոսերը չքերծեն Հայաստանի ծնկները Sun, 09 Aug 2026 15:45:05 +0400 Մի պատվարժան հայրենակցի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով