Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

«Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ է տարել և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

«Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ է տարել և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

Sat, 15 Aug 2026 20:13:34 +0400


Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2։0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ:

Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, բացեց Ալիուն Նդուրը։ Իսկ տանտերերի երկրորդ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց Արայիկ Էլոյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորները հասցրեց 9-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վանը», անցկացրած երեք խաղերում կրելով նույնքան պարտություն, 0 միավորով 11-րդն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների քարոզը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների քարոզը Fri, 31 Jul 2026 16:15:33 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով