Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400


Միացյալ Նահանգները մտադիր է եվրոպական երկրներից հետ պահանջել այն գումարները, որոնք նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծախսել է Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուկրաինային ու ՆԱՏՕ-ին անհատույց տրամադրվել են միլիարդավոր դոլարներ, որը Եվրոպան կվճարեր, եթե միայն խնդրեին, սակայն մենք պահանջելու ենք այդ գումարները, թեկուզեւ որոշ ուշացումով»,- գրել է Թրամփն իր սոցկայքի էջում։ Թրամփը նաեւ ասել է, որ Բայդենի վարչակազմը Ուկրաինային ավելի շատ սպառազինություններ է տվել, քան իր վարչակազմը ծախսել է Իրանի դեմ պատերազմում։ Թրամփը շեշտել է, որ վատն այն է, որ այդ մատակարարումները կատարվել են անհատույց կերպով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես կգնամ դրախտ. Թրամփ

Ես կգնամ դրախտ. Թրամփ Mon, 09 Nov 2026 15:00:30 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել …