Իսրայելը Լոնդոնին խիստ վերջնագիր է ներկայացրել․ ի՞նչ է կատարվում
Wed, 09 Sep 2026 14:30:54 +0400

Իսրայելը տեղեկացրել է Արևելյան Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսությանը, որ այն պետք է դադարեցնի գործունեությունը 30 օրվա ընթացքում։ Դիվանագիտական առաքելությանը ժամանակավոր միացած աշխատակիցները ևս կզրկվեն իրենց հավատարմագրումից։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի։
Բացի այդ, Իսրայելում ԱՄՆ-ի գլխավորած Գազայի հարցով համակարգման առաքելությանը մասնակցող բրիտանացի ներկայացուցիչները, ինչպես նաև Արևմտյան ափի Ռամալլաում գտնվող բրիտանացի դիվանագետները պետք է լքեն տարածքը 7 օրվա ընթացքում։
Իսրայելն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ (որոնք միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական) առևտուրն արգելելու մասին։
Լոնդոնը նաև մտադիր է միջոցներ ձեռնարկել այդ բնակավայրերում գործող ընկերությունների դեմ և արգելել դրանց հետ կապված ապրանքների և ծառայությունների գովազդը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր