«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները
Tue, 15 Sep 2026 08:15:01 +0400

Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական կողմը չի ընդունում նաեւ Ծառուկյանին պատկանող Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանի արտադրանքը։ «Նոյ» կոնյակով բարձված շուրջ 2 տասնյակ բեռնատար անցել են սահմանը, սակայն ռուսական կողմն անհայտ պատճառներով թույլ չի տալիս առաջ շարժվել։
Մեր աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո իրենք անարգել ապրանք են ուղարկել ՌԴ, մինչ այն պահը, երբ կոնյակի գործարանը խլվեց սեփականատիրոջից եւ վերցվեց պետական կառավարման, իսկ Ծառուկյանն էլ կալանավորվեց հուլիսի 7-ին։ Թերեւս հենց դա է պատճառը, որ «Արարատի» խմիչքը մնացել է ճանապարհին՝ այդ խմիչքի վաճառքից գոյացած եկամուտը պետությանն է գնալու՝ ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր