Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին, Armenia Today-ին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ ՀԿԿ-ի՝ նա ձերբակալվել է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում։
Օգոստոսի 9-ին պատվիրված սպանության գործով 2 ամսով կալանավորել էին Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականի հունիսի 13-ին ձերբակալել էր նաև Հովիկ Աբրահամյանին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեղադրանքներով: Նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է Tue, 06 Oct 2026 17:49:02 +0400 Նախկին վարչապետ …