Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

Sat, 19 Sep 2026 08:00:30 +0400


Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր հաշվեհարդարը` բոլոր ուղղություններով: Տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրով, ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սեւանի առանձնատան պարիսպը, որն իբրեւ թե բացարձակ նիշից ցածր է գտնվել, եւ դատարան են դիմել Սեւանի ափին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող բնակելի տներն ու շենք-շինությունները խլելու պահանջով: Իսկ սորոսական թեւի կարկառուն ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից քննարկում էր ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, վրդովվել էր, թե ինչու ոչ դաշինք, այլ՝ կուսակցություն, վերջում էլ հայտարարեց` «իսկը տրանսգենդեր ցուցակ»։ Սա ասում է մեկը, որը տարիներ շարունակ հանդես է եկել սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ եւ իրեն արեւմտամետ է համարում, որտեղ նման հումորն անընդունելի ռասիզմ, սեքսիզմ եւ մարդու իրավունքների ոտնահարում կդիտվեր։ Դրանից շատ չանցած՝ նրան արձագանքեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը. «Իսկ տիկին Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհի Ղազարյանին, կամ՝ բարեվարքության կանոններն այս կնոջը չե՞ն սովորեցրել, որ չի կարելի թիրախավորել մարդկանց։ Մեկի մայրենի ելույթը չմարսած` հիմա էլ՝ սա, դուք հատուկ ընտրվել եք, որ ԱԺ-ի բարձր ամբիոնն օգտագործեք մարդկանց թիրախավորելո՞ւ համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել Sat, 10 Oct 2026 08:10:37 +0400 Հոկտեմբերի 8-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով