Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Պահանջում ենք իրավունքների վերականգնում

Պահանջում ենք իրավունքների վերականգնում

Sat, 19 Sep 2026 20:00:57 +0400


Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը հայտնում է․

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնությամբ Արցախում տեղի ունեցավ էթնոցիդի վերջին արարը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ ինը ամիս շրջափակման, սովի և մեկուսացման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ։ Արցախի ժողովուրդը դիմակայեց՝ պաշտպանելով հայրենիքում ապրելու իր իրավունքը։ Հարձակումը մարդկային կյանքեր խլեց և հանգեցրեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանմանը։
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը շրջափակումը, ռազմական հարձակումը և դրան հաջորդած Արցախի հայաթափումը գնահատում է որպես ցեղասպանություն՝ ուղղված Արցախի բնիկ հայ բնակչությանը իր հայրենիքից զրկելուն։
Այսօր մենք խոնարհվում ու ոգեկոչում ենք զոհվածների հիշատակը, բայց նաև մեր լինելիությամբ վերահաստատում՝ քանի դեռ մենք կանք և կա մեր հիշողությունը՝ Արցախի թեման միշտ արթուն է լինելու։

Ցեղասպանությունը չի ավարտվում մարդկանց բռնի տեղահանմամբ։ Այսօր շարունակվում է Արցախի հայկական հետքի վերացումը՝ բնակավայրերի, եկեղեցիների, գերեզմանատների, մշակութային ժառանգության և հայկական ինքնության մյուս վկայությունների ոչնչացմամբ, պղծմամբ ու յուրացմամբ։

Արցախի հայաթափումը չի վերացնում Արցախի ժողովրդի իրավունքները, պատմական հիշողությունը և իր հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադառնալու իրավունքը։
Հիշում ենք։

Պահանջում ենք իրավունքների վերականգնում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել արցախահայության իրավունքները

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել արցախահայության իրավունքները Sat, 19 Sep 2026 14:20:00 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով