Մեղադրանք է ներկայացվել ռուսական հետախուզության համար աշխատող անձանց
Tue, 22 Sep 2026 14:00:09 +0400

Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Թոդ Բլանշը մեղադրանք է ներկայացրել ՌԴ մի քանի քաղաքացիների նկատմամբ, որոնք, ըստ նրա, կապ ունեն ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Նրանց մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման եւ դավադրության մեջ, որի նպատակը եղել է ամբողջ աշխարհում մի քանի սպանություններ իրականացնելը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Համաձայն հաղորդման, փաստաթուղթը պարունակում է նաեւ տեղեկություն այն մասին, որ նշված անձինք փորձել են սպանել ռուս մի վտարանդի դիսիդենտի, ով, ներկայումս գտնվում է Վաշինգտոնում։ Այլ մանրամասներ Գլխավոր դատախազ Բլանշը չի հաղորդել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր