Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Նախկին նախագահի որդին գործողից աննշան առավելություն ունի․ 2-րդ փուլ կլինի

Նախկին նախագահի որդին գործողից աննշան առավելություն ունի․ 2-րդ փուլ կլինի

Mon, 05 Oct 2026 12:00:37 +0400


Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքը կորոշվի երկրորդ փուլով, հայտարարել է երկրի Գերագույն ընտրական դատարանը։ Հավակնորդներն են գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն։

BBC-ի հաղորդմամբ՝ գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդին Լուլային գերազանցում է մոտ երկու տոկոսային կետով։

Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ձայների առնվազն 50%-ը, սակայն թեկնածուներից ոչ մեկին դա չհաջողվեց։ Երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 25-ին։ Քվեաթերթիկների 98.64%-ի հաշվարկից հետո Ֆլավիո Բոլսոնարոն ստացել էր ձայների 47.27%-ը, իսկ Լուլան՝ 44.88%-ը։

Լուլան արդյունքը անսպասելի է անվանել. «Խոստովանում եմ՝ համոզված էի, որ կհաղթեմ առաջին փուլում։ Խաղը նոր է սկսվում։ Մենք ունենք լրացուցիչ ժամանակ, և այս լրացուցիչ ժամանակում մենք բրազիլացի ժողովրդին կգրավենք մեր կողմը»։

Բրազիլիայի նախագահը առաջին փուլի արդյունքը անվանել է «ժողովրդավարության դաս» և կոչ արեց իր կողմնակիցներին միավորվել։

Իր հերթին, Բոլսոնարոն հայտարարել է, որ շատ գոհ է «իրական հնարավորությունից, որ երեք շաբաթից Բրազիլիան կունենա վերջնական պատասխան՝ ընտրելով ժամանակակից կառավարություն», նրա խոսքերը մեջբերել է AFP-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բրազիլիայում նախագահ են ընտրում և ոչ միայն

Բրազիլիայում նախագահ են ընտրում և ոչ միայն Sun, 04 Oct 2026 11:00:37 +0400 Բրազիլիայում մեկնարկել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով