Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Քրիշտիանու Ռոնալդուն վեց ամսով որակազրկվել է

Քրիշտիանու Ռոնալդուն վեց ամսով որակազրկվել է

Sat, 10 Oct 2026 19:30:22 +0400


Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ավտոմատ կերպով որակազրկման որոշում է կայացրել Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, այն բանից հետո, երբ վերջինս առանց թույլտվության հեռացել է հավաքականի ճամբարից։ Մարզիկի եւ հավաքականի միջեւ կոնֆլիկտ էր առաջացել հավաքականի հոկտեմբերյան հավաքների ժամանակ։ Գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը Ռոնալդուին չի ներառել Ազգերի Լիգայի շրջանակում Նորվեգիայի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում։

Նույնիսկ երկրորդ խաղակեսին, չնայած որ Ռոնալդուն նախապատրաստական վարժանք է արել, որ դուրս գա խաղադաշտ, դա տեղի չի ունեցել։ Հաջորդիվ՝ Դանիայի հետ հանդիպումից առաջ՝ Ժեզուշը հայտարարել է, որ Ռոնալդուի մասնակցությունը կախված կլինի խաղի ընթացքից։ Մարզիկն ակնկալել է, ըստ սպորտային մամուլում տեղ գտած հրապարակումների, որ գլխավոր մարզիչը ներողություն կխնդրի, սակայն դա տեղի չի ունեցել։ Դա իմանալով՝ Ռոնալդուն մեկնել է Կոպենհագենի օդանավակայան։ Ժեզուշն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսը փորձել են համոզել կանգ առնել։ Սակայն մասնավոր ինքնաթիռով մարզիկը մեկնել է Մադրիդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է Fri, 09 Oct 2026 18:30:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով