Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է

Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է

Tue, 13 Oct 2026 18:17:16 +0400


Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեությունը

2024-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
II-IX-2024թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
2021-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ,
2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ,
2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/,
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/,
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ,
IV-IX.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչ/,
2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու,
2011-2012թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական խմբի պետ,
2008-2011թթ. – ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ։

Կրթություն

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010 թվականին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Պարգևները

ՀՀ նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը Tue, 13 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով