Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Իրենց արշինով

Իրենց արշինով

Tue, 20 Oct 2026 09:00:28 +0400


Մի հավատացեք իշխանական ու իշխանամերձ հերյուրանքներին, թե ընդդիմությունն այնքան չար է, որ ուզում է՝ երկիրը ծանր վիճակի մեջ հայտնվի, կորուստներ ունենա, տնտեսական կոլապս ու ճգնաժամեր լինեն, որի արդյունքում հնարավոր է իշխանափոխություն տեղի ունենա: Մի հավատացեք, թե ընդդիմությունը տխրում է մեր երկրի եւ ՀՀ քաղաքացիների հաջողություններով, չի ուզում, որ զբոսաշրջիկներ եւ հյուրեր ժամանեն Հայաստան, որ մեզանում կարեւոր միջազգային ֆորումներ կայանան, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն միջազգային տարբեր իրադարձությունների:

Դրանք կեղծ, զրպարտչական տեսակետներ են: Այսպես կոչված` սեփական արշինով ընդդիմությանը չափելու արդյունք: Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մեծ մասի սիրտը շատ ավելի է ցավում իրենց երկրի համար, եւ մեր երկրի զարգացումն ու առաջընթացը նրանք շատ ավելի են ուզում, քան իշխանական կաբինետներում տաքուկ տեղավորված, հանրային բյուջեից ահռելի աշխատավարձեր ստացողներինը: Պորտաբույծների, անարժանորեն պետական բարձր պաշտոններ ու կարգավիճակ ունեցողների այս խավը շատ ավելի վատ քաղաքացիներ են, քան պետական պաշտոն չունեցողների բանակը: Բայց նրանց գործունեության` տգիտության, անփորձության, ապաշնորհության արդյունքում են մեր երկրի վերջին 8 տարվա խնդիրները գոյացել: Մենք` իրենց քննադատողներս, անկեղծորեն ուրախ ենք, որ Հայաստանում COP17 համաժողով է կազմակերպվում, որեւէ պետության ղեկավար ժամանում է Երեւան, կամ Պլասիդո Դոմինգոյի նման աշխարհահռչակ երգիչը համերգ է տալիս: Հայաստանը լավ երկիր է եւ կարող է շատ ավելի լավը լինել, եթե լավ իշխանություն ունենա: Եթե ազատվի պորտաբույծների, երկիրը չսիրող բոռերի այս խառնամբոխից, որոնք չեն գիտակցում, թե ինչ «մարգարիտ» է իրենց ձեռքում հայտնվել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բողոքի ցույցեր  է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․

Բողոքի ցույցեր  է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․ Tue, 20 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով