Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

Wed, 21 Oct 2026 08:00:18 +0400


Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումից հետո կառավարությունում ակտիվացրել են աշխատանքները նոր սահմանադրության ուղղությամբ։ Ադրբեջանը դժգոհ է, որ ԱԺ ընտրություններից հետո այս հարցը «տեղում դոփում է»։ Փաշինյանը որոշել է, որ նոր սահմանադրության հարցում հետեւյալ ճանապարհային քարտեզով պետք է առաջ գնան. նախ՝ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ այդ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ է երկրի բարեկեցության ու զարգացման համար։ Քննարկվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներով գովազդային արշավ իրականացնելու հարցը։ Երկրորդ էտապում դիմել ԱԺ ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել հանրաքվեի անցկացմանը։

Մերժվելու դեպքում փորձել ընդդիմության առանձին պատգամավորների համոզել, որ անհրաժեշտ է աջակցել ՔՊ նախաձեռնությանը։ Փաշինյանը չի բացառել պատգամավորների նկատմամբ ճնշումներ գործադրելը` «պատգամավորներ գողանալը»։ Իսկ եթե այս բոլորից հետո էլ անհաջողության մատնվեն, որպես վերջին տարբերակ` գնալ արտահերթ ընտրությունների եւ խորհրդարանում ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն ու անցկացնել նոր սահմանադրությունը։ Մեր տեղեկություններով, ժամկետներ չեն նախանշվել, բայց Փաշինյանը բոլորին կոչ է արել տեղից շարժվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում»

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում» Wed, 21 Oct 2026 17:15:19 +0400 2018-ին օխլոկրատիկ ընդվզումով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով