Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ

Wed, 21 Oct 2026 17:00:40 +0400


Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբիշվիլին։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ, ըստ Վրաստանի Առաջին ալիքի։

Կոբախիձեն Վրաստանի առաջնահերթություններ է նշել «Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, առկա առևտրատնտեսական կապերի պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև մարդասիրական հարցերի շուրջ շարունակական երկխոսության պահպանումը»։

Վարչապետի խոսքով՝ «Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պայմաններում, ինչպես նաև Ժնևի ձևաչափով», վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը կարևորագույն նշանակություն ունի այս խնդիրների կատարման համար։

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը որոշ ժամանակ թափուր էր մնում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, նա պետք է հեռանա, 2020-21 թթ. ասում էր Առուշ Առուշանյանը

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, նա պետք է հեռանա, 2020-21 թթ. ասում էր Առուշ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով