Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Հիշեցում․ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները

Հիշեցում․ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները

Fri, 23 Oct 2026 20:23:52 +0400


ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրությունների նախաշեմին․
«Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ-ներ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ,

Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։

Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։
Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։
Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը Tue, 27 Oct 2026 18:45:02 +0400 Մեր հարեւանությամբ ապրող թուրքն իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով