Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել

Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել

Thu, 29 Oct 2026 22:23:14 +0400


Apple-ը նախատեսում է ներկայացնել սենսորային էկրանով իր առաջին MacBook-երը՝ հրաժարվելով այդ տեխնոլոգիայի նկատմամբ երկար տարիներ ունեցած վերապահումներից. հայտնում է Reuters-ը։

Apple-ի ղեկավարները նախկինում դեմ էին նոթբուքերում սենսորային էկրանների կիրառմանը։ 2010 թվականին Սթիվ Ջոբսը դրանք համարել էր էրգոնոմիկ առումով անհարմար, իսկ Թիմ Քուքը 2012-ին նման սարքերը համեմատել էր հացաթոստերի և սառնարանի միավորման հետ։

Սակայն Windows համակարգիչներում սենսորային էկրաններն արդեն ավելի քան մեկ տասնամյակ հասանելի են, իսկ օգտատերերի նոր սերունդը սովոր է էկրանների հպումային կառավարմանը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ նոր MacBook-երը կարող են համալրվել արդեն իսկ առկա M5 Pro և M5 Max չիպերով, ուստի դրանց արտադրողականությունը կարող է էապես չտարբերվել ներկայիս մոդելներից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Համագործակցության արդյունքը՝ միջազգային չափանիշներով ստեղծված զգայական ինտեգրման սենսորային սենյակ

Համագործակցության արդյունքը՝ միջազգային չափանիշներով ստեղծված զգայական ինտեգրման սենսորային սենյակ Tue, 06 Oct 2026 16:42:34 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով