Ադրբեջանցիները նեղվել են Ղարաբաղի մասին թուրք գեներալի արտահայտությունից
Fri, 30 Oct 2026 16:30:30 +0400

Թուրք հրապարակախոս Գալիբ Թուրքմենը պատմել է 2007 թվականին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի մասին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ նրա՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ թուրք գեներալը, ակնարկելով նախագծում բրիտանական մասնակցության մասին, ասել է. «Դե, հիմա բրիտանացիները կլուծեն նաև ղարաբաղյան հարցը»։
Ադրբեջանական կողմը լռել է, բայց հետո հյուրերի նկատմամբ նրանց վերաբերմունքը նկատելիորեն սառել է։ Երեկոյան ընթրիքին մասնակցել են ավելի քիչ ադրբեջանցի ներկայացուցիչներ, իսկ միջադեպից նյարդայնացած թուրք գեներալը փորձել է իր զայրույթը թափել իր երիտասարդ գործընկերոջ վրա՝ նրան ստիպելով գինի խմել։
Այցի ավարտին պատվիրակությանը սառը վերաբերմունքով են ճանապարհել։
Թուրքմենը միջադեպը անվանել է «Ադրբեջանի պետական բնազդի» օրինակ և ընդգծել ադրբեջանցիների զգայունությունը արտաքին միջամտության նկատմամբ։
Հավանաբար, խոսքը թուրք գեներալ Սելահաթթին Ուղուրլուի մասին է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր