Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400


ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է Ուկրաինայի Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքում իր համակարգմամբ իրականացված մարդասիրական առաքելության բարեհաջող ավարտի մասին։ «Հրադադարի ռեժիմն ավարտվեց։ Առաքելությունը պսակվեց հաջողությամբ։ Միացյալ Նահանգների անունից երախտագիտություն եմ հայտնում Ալեշկիում հրադադարի հարցում ցուցաբերած համագործակցության համար»,- ասված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։

Նա հույս է հայտնել, որ Ալեշկիի նախաձեռնությունը կդառնա հիմք՝ Ռուսաստանի եւ ուկրաինայի միջեւ կայուն խաղաղության հաստատման համար։ Հրադադարը գործել է հոկտեմբերի քսանյոթից մինչեւ նոյեմբերի մեկը, ինչպես եւ նախատեսվել էր՝ մարդասիրական օպերացիա իրականացնելու համար։ Հոկտեմբերի երեսունին մարդասիրական առաքելությունը մի քանի տասնյակ տոննա սննդամթերք, հիգիենայի պարագաներ, գեներատորների համար նախատեսված վառելիք եւ դեղորայք էին բաժանել տեղի քաղաքացիական բնակչությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Thu, 05 Nov 2026 23:00:45 +0400 Եվրոպայում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով