Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին

Thu, 05 Nov 2026 15:01:40 +0400


Այն ինչ պետք է իմանալ.

Նոր սահմանադրություն կարող է ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով (Սահմանադրության 202-րդ հոդված եւ Հանրաքվեի մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։ Իսկ Սահմանադրության՝ փոփոխման ոչ ենթակա հոդվածները փոփոխելու միակ տարբերակը նոր սահմանադրություն ընդունելն է, օրինակ, եթե ցանկանում ես անկախության հռչակագրին հղումը դարձնես փոփոխման ոչ ենթակա։

ԵՄ-ին եւ ցանկացած այլ վերպետական կազմակերպությանը անդամակցելը, անդամակցությունը դադարեցնելը կարող է որոշվել միայն հանրաքվեի միջոցով (Սահմանադրության 205-րդ հոդված եւ Հանրաքվեի մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ)։ Ոչ մի օրենք կամ կառավարության որոշում չի կարող փոխարինել դրան։

Վերը նշված հարցերը կարող են դրվել հանրաքվեի ՄԻԱՅՆ ԱԺ պատգամավորների ձայների առնվազն 2/3-ով, բացառությամբ վերպետական կառույցներին անդամակցության եւ տարածքի փոփոխության հարցերի, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնություն։ Ընդ որում, եթե սահմանված թվով կողմ քվեները չեն բավականացնում հանրաքվե անցկացնելու որոշում ընդունելու համար, ապա որեւէ այլ եղանակ չկա հարցը հանրաքվեի դնելու համար՝ թեկուզ 1 միլիոն ստորագրություն հավաքելով։

Ներքաղաքական առկա իրողությունների կոնտեքստում սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը կողմ չքվեարկեց իշխանության կազմած սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն եւ չապահովեց բավարար ձայներ (2/3), իշխանությանը այլ ելք չի մնա, քան ցրել պառլամենտը եւ անցկացնել արտահերթ ընտրություններ՝ հուսալով որ կստանա մանդատների 2/3-ը։
ԵՄ/ԵԱՏՄ անդամակցության մասով. քանի դեռ անցկացված չէ հանրաքվե ԵՄ-ին անդամակցելու հարցով, անդամության մասին ցանկացած օրենքի կամ դիմումի կամ որոշման մասին խոսելը զուտ մտավարժանք է։

Լիպարիտ Դրմեյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով