«Հրապարակ». Քանդել են երկար տարիներ գործած բենզալցակայանը
Fri, 06 Nov 2026 12:45:28 +0400

Նոյեմբերի 5-ին Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է «Ապամոնտաժվել է համայնքի տարածքում գործող ապօրինի շինությունը» վերնագրով նյութ, որտեղ նշված է․ «Հորդորում ենք քաղաքացիներին՝ զերծ մնալ ինքնակամ եւ ապօրինի շինարարություն իրականացնելուց՝ պահպանելով քաղաքաշինական նորմերն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հիշեցնում ենք, որ ցանկացած շինարարական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան թույլտվությունների առկայությամբ եւ սահմանված կարգով։
Համայնքապետարանը հետեւողական է լինելու համայնքի տարածքում օրինականության եւ քաղաքաշինական կարգապահության պահպանման հարցում: Դրան կից տեղադրվել է տեսանյութ, որտեղ ցուցադրված են Դիլիջան քաղաքում, մեծ խաչմերուկի մոտ, միջպետական ավտոճանապարհի եզրին երկար տարիներ գործած բենզալցակայանի քանդման գոծողությունները։ Այդ լցակայանը երկար տարիներ գործում է, 2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջանը ղեկավարող Դավիթ Սարգսյանը հենց նո՞ր իմացավ, որ այն ապօրինի է, կառուցվել է քաղաքաշինական նորմերի խախտումներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր