Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել

Tue, 10 Nov 2026 14:05:52 +0400


«Հրապարակը» տեղեկացրել էր, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Նա 46 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեխաներ։

Հիշեցնենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, կամ՝ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Նույն օրը ձերբակալվել էր 14 անձ։

Մեզ հայտնի դարձավ, որ Արսեն Գևորգյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները՝ այդ թվում շաքարային դիաբետի և այլ առողջական խնդիրների մասին, պաշտպանական կողմը ներկայացրել են կալանքի միջնորդությունը քննող դատարանին։ Սակայն դատավոր Արամ Գրիգորյանն այդ հանգամանքները բավարար հիմք չի համարել կալանավորումը մերժելու եւ այլընտրանքային խափանման միջոց նշանակելու համար։

Մեր տեղեկություններով՝ Գևորգյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում երբևէ չի բողոքել առողջական վիճակից։ Նրան ճանաչողները նշում են, որ առողջական խնդիրների առկայության դեպքում նա դժվար թե այդ մասին բարձրաձայներ։

Մեզ հետ զրույցում նրա փաստաբան Ռուբեն Խաչատրյանը հաստատեց, որ կալանավորման նիստի ընթացքում դատարանին ներկայացրել են պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ։ Փաստաբանի խոսքով՝ ինքը դեռ չէր հասցրել կալանքի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան, ավելին՝ պաշտպանական կողմը դեռևս չէր ստացել անգամ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Կալանքը սահմանող դատավոր Արամ Գրիգորյանն այն դատավորն է, որը ժամանակին արդարացրել էր Գագիկ Ծառուկյանին։ Այդ որոշումից հետո Գրիգորյանը հայտնվեց իշխանական շրջանակների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Նրան հրապարակավ Փաշինյանը մեղադրում էր կաշառքով որոշում կայացնելու մեջ, որը համակարգին մոտ կանգնած անձանց կարիքով՝ անդրադարձել էր դատավորի վարքագծի վրա, այդ հայտարարությունից հետո նա հնազանդորեն բավարարում էր կալանքի բոլոր միջնորդությունները, հատկապես՝ այն ընդդիմադիր գործիչների, որոնք իշխանությունների թիրախում են եւ որոնց նստելով Նիկոլ Փաշինյանը կարող էր շահագրգռված լինել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդ եք սպանել

Մարդ եք սպանել Tue, 10 Nov 2026 12:21:23 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով