Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան

Wed, 11 Nov 2026 20:45:58 +0400


Ռուս հոգեբան Յուլյա Սլոբոդչիկովան հայտարարել է, որ գովազդային հայտարարությունների առատությունը ներառյալ՝ այսօր՝ նոյեմբերի տասնմեկին՝ վաճառքների համաշխարհային օրը եւ «Սեւ ուրբաթի» ժամանակ, կարող են մարդու մոտ առաջացնել տագնապային հոգեվիճակներ, նույնսիկ՝ հանգեցնել խուճապի։ Մասնագետը նշել է, որ տասնյակ կամ գուցե հարյուրավոր առաջարկների համեմատումը, որոնք վերաբերում են զեղչերին, որակական պարամետրերին եւ այլն, մարդու հոգեկան ներաշխարհի վրա առաջացնում է չափազանց մեծ ծանրաբեռնվածություն։ Հավելյալ խնդիր է ավել վճարելու կամ կեղծված ապրանք ձեռք բերելու վախը, ինչպես նաեւ անբարեխիղճ գովազդն ու գնային անկայունությունը։

Այդ ողջ էմոցիոնալ գերլարվածությունից խուսափելու համար՝ մասնագետը հորդորում է զերծ մնալ տիրող աժիոտաժից, սահմանափակել կատարելիք գնումները եւ նախապես սահմանել գնումների համար հատկացվելիք գումարի չափը։ Նաեւ օգտակար է նախապես կազմել այն ապրանքների ցանկը, որոնք ցանկանում է մարդը գնել եւ նախքան վերջնական որոշում կայացնելը՝ մտածել, նոր վճարել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից Wed, 11 Nov 2026 11:22:42 +0400 Ժամանակն է վախենալ այս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով