Հույս է հայտնել, որ Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը մոտ է
Thu, 12 Nov 2026 21:30:40 +0400

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու-Դաբիում տեղի ունեցած ամերիկա-ռուս-ուկրաինական եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը։ Ի պատասխան լրագրողի՝ այդ մասին հնչեցրած համապատասխան հարցի՝ Վիթքոֆն ասել է․ «Հույս ունեմ»։
Հիշեցնենք, որ բանակցողներ Վիթքոֆն ու Քուշները այսօր Մոսկվա են ժամանակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունենալու համար։ Նրանք քննարկելու են Աբու-Դաբիում կայացած բանակցությունների արդյունքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր