Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են

Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են

Mon, 16 Nov 2026 09:45:46 +0400


Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման 5-ամյակի առիթով տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացնում էր իր ձեռքբերումները:
Սակայն, ինչպես և սպասելի էր, Պապիկյանը չնշեց իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների (2023 թ., Տեղ-Կոռնիձոր հատված), ամրացված ու ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքների, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ու նախկինում իր հռչակած հայրենիքի ադրբեջանացման մասին:

Անխոս, որպես քաղաքական թիմի առանցքային անդամ՝ Պապիկյանը նաև պատասխանատվություն ունի 44-օրյա պատերազմի, 2021-22 թթ. ադրբեջանական զավթումների և հազարավոր զոհերի համար:

Սուրեն Պապիկյանը, իհարկե, չխոսեց ԶՈւ-ում հոգևոր ծառայության քանդման, բանակում գրանցվող՝ մահվան ելքով բազմաթիվ միջադեպերի, քաղաքականացված բանակի և դրա հետևանքով բազմաթիվ սպաների հեռանալու/հեռացվելու մասին:
Երբ ներկայացվում է նոր սպառազինության ձեռքբերման մասին, երբեք չի մոռացվի գործող իշխանության տապալումների հետևանքով մի քանի միլիարդ դոլարի հասնող՝ խոցված և Ադրբեջանին որպես ավար հանձնված սպառազինության ու զինտեխնիկայի մասին:
Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելու և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են:

Ես չեմ հերքում, որ նաև ԶՈւ-ի համար արդյունավետ միջոցներ են ձեռք բերվել, սակայն այդ ամենի հետևում այն աղետալի իրականությունն է, ինչի մասին արդեն վերևում գրեցի:

Իսկ եղած ռեսուրսներն ու հնարավորություններն էլ պետք է կառավարել ու անհրաժեշտ պահին գործի դնել, իսկ դուք 2020-23 թթ. արդեն ցույց եք տվել ձեր ու ձեր թիմի պատկերացումներն ու դրանց ողբերգական հետևանքները:

Տիգրան Աբրահամյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը Sat, 14 Nov 2026 20:30:08 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով