Ինչպես է Սերգեյ Լավրովը «պատժել» Բորիս Ջոնսոնին
Mon, 16 Nov 2026 19:00:54 +0400

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը գանգատվել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2017 թվականին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «պատժել» է իրեն։ Բրիտանական նախկին վարչապետը ասել է, որ ինքը հույս է ունեցել, որ կկարողանա հասնել Լոնդոն-Մոսկվա հարաբերությունների լիցքաթափման եւ նպատակ է ունեցել հանդիպել ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հետ։ Սակայն վերջինս հրաժարվել է հանդիպումից։
Դրա փոխարեն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրեն նստեցրել է թեժ վառված բուխարու առաջ եւ ստիպել, որ մեծ քանակությամբ ռուսական թունդ օղի խմի։ Դա Ջոնսոնի խոսերով, նման է եղել Վիկտորիանական դարաշրջանի պատժի, որպիսիք կիրառել են մասնավոր դպրոցներում։ Ինչ վերաբերում է դիվանագիտական բանակցություններին, ապա դրանք որեւէ արդյունք չեն տվել։ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքել է Ջոնսոնի պատմածը՝ հայտարարելով, որ Ջոնսոնն ինքն է նախընտրել ռուսական օղին՝ առաջարկված գինու փոխարեն եւ մի քանի անգամ խնդրել, որ թարմացնեն իր դատարկված բաժակը։ Զախարովան նաեւ հիշել է բրիտանացի մեկ այլ վարչապետ՝ Լիզ Թրասի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա՝ նկատելով, որ անգլիական պատվիրակության կեցվածքը հիշեցրել է բրիտանական «փաբի» մթնոլորտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր