Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը

Thu, 26 Nov 2026 18:30:12 +0400


Գողերը կարողացել են մուտք գործել բրիտանական թագավորական ընտանիքին պատկանող Սանդրինգհեմ կալվածքում գտնվող Անմեր-հոլ առանձնատուն, որը համարվում է արքայազն Վիլյամի կեցվայարը եւ գողանալ ժամացույց ու վերնաշապիկի վեց ճարմանդներ։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Թարմ հետքերով ոստիկանները կարողացել են հայտնաբերել ու ձերբակալել գողերին։ Նրանցից մեկը երեսուներկու տարեկան է, թափառաշրջիկ, մեկը՝ երեսունչորս տարեկան է՝ Լոնդոնի արեւմտյան շրջանի բնակիչ։

Նրանց ներկայացվել է մեղադրանք երկու հանցադրվագով՝ հատուկ պահպանվող տարածք անօրինական մուտք գործելու եւ գողության։ Պարզվել է նաեւ, որ գողերը ժամանակին Մեծ Բրիտանիա էին ներգաղթել Ալբանիայից եւ մինչեւ հիմա նրանց կեցության հետ կապված փաստաթղթերում կան խնդիրներ։Գողության պահին արքայազնը կամ նրա ընտանիքի որեւէ անդամ տանը չի եղել, մինչդեռ Չարլզ 3-րդ թագավորը գնտվել է Սանդրինգհեմի իր նստավայրում, որը հինգ կիլոմետր է հեռու Անմեր-հոլից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ սկանդալ է սկսվել արքայազն Հարիի կնոջ ծնողների ընտանիքում

Ինչ սկանդալ է սկսվել արքայազն Հարիի կնոջ ծնողների ընտանիքում Sat, 07 Nov 2026 10:00:38 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով