Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

22-ամյա ուկրաինացին ինքնահրկիզում է իրականացրել

22-ամյա ուկրաինացին ինքնահրկիզում է իրականացրել

Sat, 28 Nov 2026 13:30:08 +0400


Վարշավայի կենտրոնում քսաներկուամյա ուկրաինացին ինքնահրկիզում է իրականացրել։ Դա, համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, եղել է որպես բողոքի գործողություն։ Ուկրաինացին այդ քայլով պահանջել է ավելի լավ վերաբերմունք ուկրաինացիների հանդեպ։ Միջադեպը տեղի է ունեցել Լեհաստանի նախագահի նստավայրի դիմաց։ Տղամարդը ինքն իր վրա դյուրավառ նյութ է լրցրել եւ կրակ տվել։ Առաջինն օգնության են հասել անցորդները եւ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները։

Բժիշկները հայտնել են, որ տղամարդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։ Դրանք խորը եւ ծանր վերքեր են։ Չնայած ցավին արձագանքել է, սակայն մասնագետները նշում են, որ սխալ կլինի ասել, թե տղան գիտակից վիճակում է գտնվում։ Ոստիկանությունը քննություն է սկսել միջադեպի առնչությամբ։ Հայտնի է, որ երիտասարդը ունեցել է այնպիսի կեցության քարտ, որը տրամադրվում է լեհական արմատներ ունեցողներին եւ թույլատրում է ազատ ապրել ու աշխատել Լեհաստանում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հայտնի տեսանյութի հիման վրա

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հայտնի տեսանյութի հիման վրա Fri, 18 Sep 2026 11:25:15 +0400 ՍԱՏՄ-ն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով