Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Հանգուցյալների աճյուններից պատրաստված աղյուսով շենք են կառուցում

Հանգուցյալների աճյուններից պատրաստված աղյուսով շենք են կառուցում

Sat, 28 Nov 2026 20:30:09 +0400


Բրիտանական Բիրկենհեդ քաղաքում անսովոր հուշարձան են կառուցում՝ «Ժողովրդական բուրգ»։ Այն բաղկացած է 34 592 աղյուսից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մեռած մարդու քսաներեք գրամ աճյուն։ Նախագծի հեղինակը երաժիշտներ Ջիմմի Քոթին են եւ Բիլ Դրամնդը, որոնք նաեւ հանդիսանում են էլեկտրոնային երաժշտական The KLF դուետի անդամներ։

Ցանկացած մեկը կարող է միանալ նախագծին՝ պայմանով, որ իր աճյունը կկտակի նախագծին կամ նախագծին կփոխանցի իր հարազատի աճյունը։ Մարդկային աճյունը խառնում են աղյուս պատրաստելու համար օգտագործվող նյութի հետ, ապա հատուկ վառարանում թրծում։ Արդեն ութ տարի դուետի անդամները «Ժողովրդական բուրգի» մոտ անցկացնում են հիշատակի միջոցառում։ Իսկ գաղափարը ծնվել է դեռ 2016 թվականին՝ Ջիմմի Քոթին եղբոր մահվանից հետո։ Նախատեսվում է, որ բուրգը վերջնական տեսքի բերվելուց հետո տեղադրվելու է Բիրկենհեդի պուրակում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անդրադարձ՝ խաղաղության գործընթացին և TRIPP նախագծին․ հանդիպում Կանադայի դեսպանի հետ

Անդրադարձ՝ խաղաղության գործընթացին և TRIPP նախագծին․ հանդիպում Կանադայի դեսպանի հետ Fri, 30 Oct 2026 18:02:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով