Մինչ նիկոլը շարունակում է իր գավառամիտ ներկայացումները՝ գլխարկներ ու հագուստներ փոխելով, երբեմն թատերական ժեստերով խոսել ժողովրդի հետ, իրական պետությունը շարունակում է թուլանալ։ Նրա իշխանությունը զբաղված է արտաքին շլացուցիչ ձևականություններով՝ մոռանալով բովանդակությունը։ Մինչ նա պատերազմ է հայտարարում Հայ Առաքելական Եկեղեցուն, անարգում մեր հոգևոր սյունը, իսկ իր թիմակից՝ ուսապարկերը, քարոզում են «խաղաղություն»՝ իրականում խաղաղության մասին սուտ խոսքերով, մեր հարևան պետության ղեկավարը շարունակում է իր հակահայ քարոզչությունը։
Իլհամ Ալիևը օրեցօր բացահայտում է իր իրական մտադրությունները՝ հայտարարելով, թե Հայաստանը իբր ադրբեջանական հող է, իսկ Սևանա լիճը՝ «Գյոյչա»։ Այս ամենը, սակայն, նրա հերթական հակահայկական հիստերիան չէ միայն․ դա ուղղված է հայկական ինքնության ջնջմանն ու տարածքային հավակնությունների ամրապնդմանը։ Եվ Ալիևն անգամ չի էլ թաքցնում՝ խոստանալով, որ իր ժողովրդի վերադարձը Հայաստան լինելու է ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։
Այս հայտարարությունները պետք է դառնան ահազանգ յուրաքանչյուր հայի համար։ Մինչ Ալիևը հայտարարում է իր ծրագրերի մասին, նիկոլի իշխանությունը զբաղված է սեփական փառասիրական շոուներով՝ փորձելով ժողովրդի ուշադրությունը շեղել իրական վտանգներից։ Այն, ինչ այսօր կատարվում է, հիշեցնում է ինքնաոչնչացման սցենար, որտեղ արտաքին թշնամու գործողությունները ուղեկցվում են ներքին ավերիչ անգործությամբ։
Հայաստանի անվտանգության, ինքնության ու պետականության պահպանման համար այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է գիտակցել՝ ազգադավ նիկոլի «կեղծ խաղաղությունը» ճանապարհ է դեպի նոր պատերազմ, իսկ նրա՝ Եկեղեցու դեմ պայքարը՝ դեպի ազգային կազմաքանդում։ Ալիևի յուրաքանչյուր խոսք պետք է ընկալվի որպես սպառնալիք, ոչ թե «հերթական հայտարարություն»։ Իսկ ժողովրդի պարտքն է՝ սթափվել, հասկանալ, որ իրական վտանգը ոչ միայն սահմաններից դուրս է, այլ նաև՝ ներսում։
Հայաստանը պետք է ունենա առաջնորդություն, որը ոչ թե կփորձի ծածկել իր քաղաքական դատարկությունը էժանագին ներկայացումներով, այլ կկարողանա կանգնել հստակ դիրքերում՝ հավատով, ազգային արժանապատվությամբ և պետական մտածողությամբ։ Որովհետև եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության։
ճշմարտության_ձայն
Source: USAArmenia
		
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր