Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ինչ իրավիճակ է Երուսաղեմի հայկական թաղամասում

Ինչ իրավիճակ է Երուսաղեմի հայկական թաղամասում

Tue, 03 Mar 2026 15:23:46 +0400


14-րդ դարից Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող Երուսաղեմի Հայոց թաղամասը, որը հանդիսանում է Սուրբ Երկրում ապրող Հայ համայնքի հոգեւոր կենտրոնը, չի ենթարկվել հրթիռակոծության եւ չի տուժել նախորդ գիշերվա հարձակումներից։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։

Հիշեցնենք, որ նախօրեին հրթիռ է ընկել Արևմտյան Երուսաղեմում, որտեղ կան խաղաղ բնակիչների զոհեր, սակայն հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։

Երուսաղեմի Հայ եկեղեցու վարդապետ Էմմանուել Աթաջանյանը նշել է, որ հիմնական մտահոգությունը կապված է «Կովերի այգու» տարածքի հետ՝ թաղամասում գտնվող հողակտորի, որի շուրջ արդեն մի քանի տարի պահպանվում է լարվածություն՝ այն կառուցապատման նպատակով վարձակալության հանձնելու փորձերի պատճառով։ Այս իրավիճակը անմիջականորեն առնչվում է ստատուս-քվոյի պահպանմանն ու հայկական համայնքի իրավունքների պաշտպանությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞

«Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ Fri, 09 Oct 2026 08:45:39 +0400 Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ …