Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Վերցրեք ձեր սրտիկներն ու պաչիկները և հեռացեք, որ գան մարդիկ, որոնք կարող են հարցեր լուծել

Վերցրեք ձեր սրտիկներն ու պաչիկները և հեռացեք, որ գան մարդիկ, որոնք կարող են հարցեր լուծել

Thu, 05 Mar 2026 11:10:39 +0400


ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունեցել Ադրբեջանի նոր ներխուժումներ, որոնց մասին իշխանությունները հանրությանը չեն տեղեկացրել։

Վարդենիսում մարտական հերթապահություն կրող դիրքեր, հրաձգային, ինչպես նաև ականանետային ու խոշոր տրամաչափի այլ զենքերի համար կետեր են տեղակայել, կոմունիկացիաներ են ստեղծել, ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը, Վարդենիս համայնքի գյուղեր, անգամ արևային պանելներ են տեղակայել, օպերատիվ մարտավարական ու ռազմավարական (ռոկադային) ճանապարհներ են կառուցել, թաքստոցներ (կոպանիրներ), որոնց միջոցով անգամ կարող են մեր տարածքի խորքերը ներթափանցել։

Նույն պատկերն է նաև Ջերմուկում․ նրանք ականանետերի համար նախատեսված դիրքեր են կառուցել։
Հիմա ես հարց եմ տալիս՝ խաղաղության պատրաստվող երկիրը՝ Ադրբեջանը, խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ ինչո՞ւ է այսպիսի հրատապ աշխատանքներ իրականացնում, եթե այլ նպատակ չունի։
Իշխանության հայտարարած սահմանազատումը կեղծիք է, որ իբր թե հանձնաժողովի ասելով պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան այս տեղակայումներից` այն էլ, երբ այսքան ամրանում են:

ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայքայում է մեր երկրի անվտանգությունը: Վերցրեք ձեր սրտիկներն ու պաչիկները և հեռացեք, որ գան մարդիկ, որոնք կարող են հարցեր լուծել և գիտեն` ինչպես լուծել:

Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մինչեւ մեկ ամիս՝ համալիրում աշխատանքը պետք է ավարտված լինի

«Հրապարակ»․ Մինչեւ մեկ ամիս՝ համալիրում աշխատանքը պետք է ավարտված լինի Thu, 05 Mar 2026 10:45:02 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով