Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները

ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները

Thu, 12 Mar 2026 19:09:26 +0400


Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվություններ։

Ընտրությունների նշանակման օրվանից սկսած՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվում են ընտրողների ռեգիստրի ստացման, ընտրողների ցուցակների ճշգրտման, անճշտությունների հայտնաբերման և շտկման աշխատանքներ:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են՝

Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված,

Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող այն անձինք, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ:

Հետևաբար, վավերականության ժամկետը լրացած փաստաթուղթ ունենալու դեպքում կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ և ներկայացնել համապատասխան դիմում ժամկետանց անձնագիրը փոխանակելու համար:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կարող եք դիմել նաև Ձեր հասցեներում անծանոթ կամ մահացած անձանց տվյալներ հայտնաբերելու դեպքերում՝ վերջիններիս հաշվառումից հանելու նպատակով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից

Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Wed, 29 Apr 2026 18:17:40 +0400 …